Կարևոր իրադարձություններ

Բոլորն են շահագրգիռ, առանց բացառության՝ բոլորը. վարչապետը՝ տարածաշրջանում կոմունիկացիաների բացման մասին

23 Փետրվար, 2021 21:29
Բոլորն են շահագրգիռ, առանց բացառության՝ բոլորը. վարչապետը՝ տարածաշրջանում կոմունիկացիաների բացման մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 1in.am լրատվականին տված իր հարցազրույցում նշեց, որ տարածաշրջանում ապաշրջափակման գործում շահագրգիռ են բոլոր պետությունները։

Փաշինյանը նշեց, որ մենք պետք է ձեռնամուխ լինենք բանակի բարեփոխումներին, կառուցվածքային, բովանդակային բարեփոխումներին, մասնավորապես՝ սպառազինության և, ընդհանրապես, ռազմավարական բովանդակության մասով։ Բացի դա՝ պետք է գնահատենք իրադրությունը տարածաշրջանում և գնահատենք մեր դերն ու հարաբերությունները, ճշգրտենք մեր ռազմավարական երկարաժամկետ օրակարգը։

Վարչապետը կարծիք է հայտնել, որ կոմունիկացիաները թերևս այն անոթներն են, որոնք մեզ կապում են տարածաշրջանին և տարածաշրջանը կապում են մեզ, տարածաշրջանը կարևոր են դարձնում մեզ համար, և մեզ կարևոր են դարձնում տարածաշրջանի համար: «Եվ մենք այս օրակարգը պիտի ձևակերպենք, պիտի հասկանանք միջավայրային այս փոփոխություններից այն սպառնալիքները, որոնք կարող են բխել, մարտահրավերները, և ձևակերպենք այն մեթոդները, որոնցով  պետք է կառավարենք դրանք»,- ասել է նա:

Հարցին՝  ո՞վ է ամենաշահագրգիռ կողմն այս գործում, վարչապետը պատասխանել է. «Կարծում եմ՝ եթե հետևենք ինչ է կատարվում տարածաշրջանում, կտեսնենք, որ բոլորն են շահագրգիռ, առանց բացառության՝ բոլորը: Ռուսաստանն է շահագրգիռ, Վրաստանն է շահագրգիռ, Իրանի Իսլամական Հանրապետությունն է շահագրգիռ, Ադրբեջանն է շահագրգիռ, Թուրքիան է շահագրգիռ, Հայաստանի Հանրապետությունն է շահագրգիռ: Այլ բան, որ յուրաքանչյուրի շահագրգռությունը կամ ունի ընդհանրություններ ուրիշների շահագրգռությունների հետ և կամ տարբերություններ ուրիշների շահագրգռությունների հետ»:

 

Լրահոս

Դիտել ավելին