Կարևոր իրադարձություններ

Ընդդիմության երթին մասնակցում է նաև Սաշիկ Սարգսյանը

23 Փետրվար, 2021 18:55
Ընդդիմության երթին մասնակցում է նաև Սաշիկ Սարգսյանը

Հանրապետության մետրոյի կայարանի հարևանությամբ՝ Արամ Մանուկյանի արձանի մոտից «Հայրենիքի փրկության շարժումը» մեկնարկում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության երթը։

Նշենք, որ այսօրվա ակցիային մասնակցում է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը:

Հիշեցնենք, որ «Հայրենիքի փրկության շարժում»-ը երեկ նույնպես երթ է անցկացրել, իսկ այսօր առավոտյան նախատեսել էր շրջափակել Կառավարության 3-րդ մասնաշենքը՝ արգելելու համար վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին