Կարևոր իրադարձություններ

Քաղաքացիները փորձում էին խոչընդոտել Փաշինյանի մուտքը կառավարության 3-րդ մասնաշենք. նա խորհրդակցություն է անցկացնում ՇՄ նախարարությունում (լուսանկարներ)

23 Փետրվար, 2021 12:06
Քաղաքացիները փորձում էին խոչընդոտել Փաշինյանի մուտքը կառավարության 3-րդ մասնաշենք. նա խորհրդակցություն է անցկացնում ՇՄ նախարարությունում (լուսանկարներ)

«Հայրենիքի փրկության շարժումը» բողոքի ակցիա է նախատեսել այսօր՝ Կառավարության երրորդ մասնաշենքի մոտ։ Մեծաթիվ ոստիկաններ  արդեն ամբողջությամբ շրջափակել են «Խաչքարերի պուրակը»:

Ակցիայի մասնակիցները ցանկանում էին խոչընդոտել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը կառավարության 3-րդ մասնաշենք:

Ոստիկանները սկսել են բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին: Նրանց հաջողվեց քաղաքացիների մեծ մասին հեռացնել կառավարության 3-րդ մասնաշենքի դիմացից, որտեղ նրանք հավաքվել էին իրենց բողոքի ձայնը բարձրացնելու համար: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին