Կարևոր իրադարձություններ

ՀՀ ինքնիշխանությունը ավելի բարձր արժեք է, քան… Ինչ է առաջարկում Արման Բաբաջանյանը. «Ժամանակ»

23 Փետրվար, 2021 09:11
ՀՀ ինքնիշխանությունը ավելի բարձր արժեք է, քան… Ինչ է առաջարկում Արման Բաբաջանյանը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«ԱԺ որևէ խմբակցության չանդամակցող պատգամավոր Արման Բաբաջանյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով փոփոխություն կատարել «Կուսակցությունների մասին» օրենքում, որը հնարավորություն կտա օրենքի ուժով կասեցնել այն կուսակցությունների գործունեությունը, որոնք կասկածի տակ են դնում Հայաստանի ինքնիշխանությունը և իրականացնում են ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն ուղղված քարոզչություն:

Ըստ Բաբաջանյանի՝ գործող կուսակցություններից շատերը, ինչպես նաև տարաբնույթ հանրային և քաղաքական գործիչներ հրապարակայնորեն քարոզում են ՀՀ ինքնիշխանության վերացում և ինտեգրում այլ պետության կազմում, արդարացնում և գովաբանում են կոռուպցիան, կոչ են անում վերացնել Հայաստանում մարդու իրավունքները, գովերգում են ռազմական բռնապետության հաստատման գաղափարը:

Բաբաջանյանն առաջարկում է լրացում կատարել նաև Քրեական օրենսգրքում և նման գործունեությունը դիտարկել որպես քրեորեն հետապնդելի արարք, իսկ նման գործունեություն իրականացնողներին ենթարկել քրեական պատասխանատվության»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին