Կարևոր իրադարձություններ

Նաիրա Զոհրաբյանը կին գերիների հարցով դիմել է Չեչնիայի նախագահի եղբորը. «Հրապարակ»

23 Փետրվար, 2021 08:17
Նաիրա Զոհրաբյանը կին գերիների հարցով դիմել է Չեչնիայի նախագահի եղբորը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով անցած շաբաթ Պետդումայի հրավերով Մոսկվայում էր և տարբեր շրջանակների հետ հայ ռազմագերիների հարցերի քննարկմանն է մասնակցել, մեր տեղեկություններով, հանդիպումներ է ունեցել նաև չեչենական շրջանակների հետ։

ՌԴ պաշտոնական շրջանակների ուղեկցությամբ նա հյուրընկալվել է նաև Չեչնիայի նախագահ Կադիրովի եղբոր տանը և խնդրել է գոնե առաջնահերթ լուծում տալ գերի կանանց վերադարձի խնդրին։ Ըստ որոշ տեղեկությունների՝ 4 կնոջ մասին է խոսվում, որոնցից երկուսի փաստը ադրբեջանական կողմը չի հաստատում։ Զոհրաբյանի հետ երեկ զրուցել մեզ չհաջողվեց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին