Կարևոր իրադարձություններ

Նավասարդ սրբազանը նվեր է ստացել Bentley ավտոմեքենա․ նման երևույթները շահարկելը ճիշտ չէ․ Գարեգին Բ

28 Հունվար, 2021 11:18
Նավասարդ սրբազանը նվեր է ստացել Bentley ավտոմեքենա․ նման երևույթները շահարկելը ճիշտ չէ․ Գարեգին Բ

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը Եռաբլուրում՝ պետության գործերին եկեղեցու միջամտության և առանձին հոգևորականների կոռուպցիոն գործարքների հետ կապված լինելուն լրագրողների հարցին, ասաց․ 

«Իմ կողքին կանգնած է Նավասարդ սրբազանը, ով Bentley ավտոմեքենա է նվեր ստացել, և այդ ավտոմեքենայի գումարը նվիրաբերել է կարիքավորներին։ Շահարկել նման երևույթները ճիշտ չէ։ Ոչ ոք չի անդրադառնում նրան, որ եկեղեցականները կարիքավորի կարգավիճակում անտրտունջ իրենց առաքելությունն են իրականացնում։ Սակայն կան նաև 1-2 ոչ բարվոք վիճակում ապրող եկեղեցական»,-ասել է Գարեգին Բ-ն։

 

Լրահոս

Դիտել ավելին