Կարևոր իրադարձություններ

Թուրքիային անհանգստացնում է Հունաստանի կողմից նոր կործանիչների գնումը

27 Հունվար, 2021 20:21
Թուրքիային անհանգստացնում է Հունաստանի կողմից նոր կործանիչների գնումը

Թուրքիայի մամուլում իրարանցում է առաջացրել Ֆրանսիայից 18 միավոր Rafale կործանիչներ գնելու վերաբերյալ Աթենքի ու Փարիզի միջև ստորագրված պայմանագիրը։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:

Թուրքական մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ Ֆրանսիան մտադիր է նաև ռազմածովային ոլորտի սպառազինություն վաճառել:

Թուրքական լրատվամիջոցները ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ պայմանագիրը կնքվել է, երբ Ստամբուլում ընթանում էր թուրք-հունական՝ 2016-ին ընդհատված բանակցությունների հերթական փուլը: Այս հանգամանքը թուրքական մամուլը որակել է «Աթենքի կողմից սադրող քայլ»: Սակայն Ֆրանսիայի ու Հունաստանի միջև կործանիչների գործարքի վերաբերյալ բանակցությունները սկսվել էին դեռևս ամիսներ առաջ:

Թուրքական կողմը, որը չի թաքցնում իր հավակնություններն էգեյան ծովում Հունաստանի տարածքային ջրերի որոշ հատվածների նկատմամբ, երկկողմ հարաբերությունների լարվածության համար մեղադրում է «մաքսիմալիստական ձգտումներ ունեցող» Հունաստանին:

 

Լրահոս

Դիտել ավելին