Կարևոր իրադարձություններ

Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ժամանել է Երևան

27 Հունվար, 2021 00:02
Հեղինակ՝ ՀՀ Արտաքին գործերի նախարարություն
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ժամանել է Երևան

Տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, ում «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

Հունվարի 27-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը։

Այցի շրջանակներում Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարին կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին