Կարևոր իրադարձություններ

Երկօրյա աշխատանքային այցով Երևան կժամանի Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանը

26 Հունվար, 2021 15:43
Երկօրյա աշխատանքային այցով Երևան կժամանի Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանը

Հունվարի 27-ին Երևան է ժամանելու Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանը: Այս մասին հայտնում են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունից:

Նա Հայաստանում կլինի երկօրյա աշխատանքային այցով: Նախատեսվում են հանդիպումներ ՀՀ իշխանությունների հետ:

Հայաստան իր այցելության շրջանակներում, Ֆրանսիայի պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանը կայցելի Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրի ապագա շենքի շինհրապարակ:

 

Լրահոս

Դիտել ավելին