Կարևոր իրադարձություններ

ԱԱՏՄ տեսուչները ստուգայցով եղել են Գավառ քաղաքի դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում

26 Հունվար, 2021 12:58
ԱԱՏՄ տեսուչները ստուգայցով եղել են Գավառ քաղաքի դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևելյան տարածքային կենտրոնի տեսուչները ստուգայցով եղել են Գավառ քաղաքի դպրոցներում, նախադպրոցական հաստատություններում, գրասենյակային տարածքներում և մանրամեծածախ առևտրի կենտրոններում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱՏՄ լրատվական ծառայությունից։

Ստուգայցի ընթացքում դիտարկվել է ՀՀ առողջապահության նախարարի 17-ն հրամանով հաստատված նորմերի պահպանումը։ Ընդհանուր առմամբ մասնագետները առանձնակի խախտումներ չեն արձանագրել, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ տնտեսավարողներն առավել բարեխիղճ և զգուշավոր են դարձել հակահամաճարակային կանոնների պահպանման հարցում։

Տեսչական մարմնի մասնագետները նաև իրազեկել ու հորդորել են խստորեն հետևել անվտանգության սահմանված նորմերի պահպանմանը։

 

Լրահոս

Դիտել ավելին