Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    524,5
    529,5

  • EUR

    630
    642

  • RUB

    7,03
    7,25

Կարևոր իրադարձություններ

Արամ Ա-ն շնորհավորել է Ջո Բայդենին ԱՄՆ նախագահ ընտրվելու կապակցությամբ

24 Հունվար, 2021 21:27
Հեղինակ՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջին
Արամ Ա-ն շնորհավորել է Ջո Բայդենին ԱՄՆ նախագահ ընտրվելու կապակցությամբ

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մեծի Տանն Կիլիկո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը շնորհավորել է Ջո Բայդենին ԱՄՆ նախագահ ընտրվելու կապակցությամբ․

Երէկ՝ Շաբաթ առաւօտ, 23 Յունուար 2021-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը շնորհաւորեց Ամերիկայի Միացեալ Նահանգներու նախագահ Ճօ Պայտընի ընտրութիւնը: Նորընտիր նախագահին ուղղած իր նամակին մէջ Նորին Սրբութիւնը յայտնեց, որ մեր ժողովուրդը ու յատկապէս Միացեալ Նահանգներու մէջ հաստատուած հայերը պատրաստ են գործակցելու իր եւ իր ղեկավարած վարչակազմին հետ՝ ի խնդիր մարդկային իրաւունքներու ու արժէքներու պաշտպանութեան, Միացեալ Նահանգներու ու Հայաստանի կապերու ամրացման, ինչպէս նաեւ խաղաղութեան հաստատման աշխարհի տարածքին:

Նորին Սրբութիւնը յիշեցուց, որ նախագահ Պայտըն ծերակոյտի անդամի տարիներէն սկսեալ բարեկամական կապեր հաստատած է հայ ժողովուրդին հետ եւ յատուկ յարգանք ցուցաբերած Հայոց Ցեղասպանութեան նահատակներուն նկատմամբ: Հայրապետը վստահութիւն յայտնեց, որ ան վերանորոգ կերպով պիտի շարունակէ պաշտպանել ժողովրդավարութեան, ժողովուրդներու ինքնիշխանութեան եւ ցեղասպանութեան կանխարգիլման աշխատանքները եւ այս ծիրէն ներս յոյս յայտնեց Միացեալ Նահանգներուն կողմէ Հայոց Ցեղասպանութեան պաշտօնական ճանաչման գծով: Ապա, Արամ Ա. Կաթողիկոս իր յաջողութեան մաղթանքները փոխանցեց նախագահին»:

Լրահոս

Դիտել ավելին