Կարևոր իրադարձություններ

Մոսկվայում ձերբակալվել է ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կինը

23 Հունվար, 2021 18:18
Մոսկվայում ձերբակալվել է ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կինը

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կինը՝ Յուլիան  հայտնել է, որ իրեն բերման են ենթարկել և գտնվում է ուժայինների մեքենայում: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։

«Ներեցեք վատ որակի համար: Շատ վատ լույս է մեքենայում»,– գրել է նա իր Instagram- ում՝ տեղադրելով իր  լուսանկարը: 

Հիշեցնենք, որ ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցները բողոքի ցույցեր են անցկացնում Ռուսաստանի մի շարք քաղաքներում և բնակավայրերում։ Նրանք պահանջում են ազատ արձակել Նավալնիին, որը նրանց կարծիքով՝ քաղաքական հետապնդումների է ենթարկվում։

Ավելի վաղ Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը և գլխավոր դատախազությունը բազմիցս նախազգուշացրել էին ակցիայի կազմակերպիչներին հունվարի 23-ին  չարտոնված ցույցերի համար պատասխանատվության ենթարկելու մասին՝ դիտարկելով դրանք սադրանքներ, հասարակական կարգի սպառնալիք և հայտարարել էին , որ «անմիջապես կճնշվեն»: 

 

Լրահոս

Դիտել ավելին