Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    524,5
    529,5

  • EUR

    630
    642

  • RUB

    7,03
    7,25

Կարևոր իրադարձություններ

Հերթական կեղծիքի հերքումը թվերով՝ հայագիտության դեմ «արշավի» վերաբերյալ. Արայիկ Հարությունյան

22 Հունվար, 2021 22:41
Հեղինակ՝ Արայիկ Հարությունյան
Հերթական կեղծիքի հերքումը թվերով՝ հայագիտության դեմ «արշավի» վերաբերյալ. Արայիկ Հարությունյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Հերթական կեղծիքի հերքումը թվերով՝ հայագիտության դեմ իբր արշավի վերաբերյալ, ինչն իրականում հակառակն է:
 
Հիշում եք, որ ասում էին՝ հայագիտությանը քիչ ուշադրություն է դարձվում: Թվերն ապացուցում են ճիշտ հակառակը՝ երեք տարում Հայաստանի Հանրապետության բյուջեից հատկացումները արտասահմանյան համալսարաններում հայագիտական կենտրոնների ֆինանսավորման համար աճել են մոտ ութ անգամ, երկրների թիվը՝ չորսից այս տարի կհասնի 10-ի, կենտրոնների թիվը աճում է երեք անգամ՝ չորսից դառնալով 12 կենտրոն:
«2020–21 ուսումնական տարում, նախկին 4-ի փոխարեն, վերոնշյալ ծրագիրն իրագործվել է 6 պետության 8 հաստատությունների՝ Պրահայի Կարլովի (Չեխիայի Հանրապետություն), Բուխարեստի (Ռումինիա), Վենետիկի Կա՛Ֆոսկարի, Հռոմի Լա՛Սապիենցա (Իտալիայի Հանրապետություն), Զալցբուրգի (Ավստրիայի Հանրապետություն), Արգենտինայի Քենեդի (Արգենտինայի Հանրապետություն) համալսարանների, Պոտսդամի Լեփսիուսի տուն-թանգարանի և Հալլեի Մարտին Լյութերի անվան համալսարանի «Մեսրոպ» հայագիտական հետազոտությունների կենտրոնի (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) հետ:
Ծրագրի իրագործման նպատակով ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորումը հիմնականում իրականացվում է տվյալ համալսարանի և ՀՀ դեսպանությունների միջև կնքված հուշագրերի կամ համաձայնագրերի հիման վրա»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին