Կարևոր իրադարձություններ

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի ԲԴԽ անդամների ընտրության քվեարկությանը

22 Հունվար, 2021 13:55
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի ԲԴԽ անդամների ընտրության քվեարկությանը

ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չի մասնակցում ԱԺ-ում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության հարցով քննարկմանը, չի մասնակցելու նաև քվեարկությանը: Քիչ առաջ այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։

Նա նշեց, որ մասնագիտական տեսանյունից թեկնածուների հետ որևէ խնդիր չունեն, կարծում են, որ երկուսն էլ պրոֆեսիոնալ թեկնածուներ են: Բայց խմբակցության որոշումը քաղաքական է:

Հիշեցնենք, որ ՀՀ ազգային ժողովը արտահերթ նիստում քննարկում է ԲԴԽ անդամների ընտրության հարցը: «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացրել է Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունները:

 

Լրահոս

Դիտել ավելին