Կարևոր իրադարձություններ

Կայացել է ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ

22 Հունվար, 2021 11:56
Կայացել է ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ

Հունվարի 22-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ, որը վարել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային Ժողովի լրատվական ծառայությունից։

Խորհուրդը համաձայնություն է տվել հունվարի 22-ին` ժամը 12:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն:

Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ԲԴԽ անդամների ընտրության հարցն է. «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին