Կարևոր իրադարձություններ

Հիմա երազում եմ առողջ թոռնիկ ունենալ ու լինել աշխարհի ամենալավ տատիկը. Նադեժդա Սարգսյան.

18 Հոկտեմբեր, 2015 00:20
Հիմա երազում եմ առողջ թոռնիկ ունենալ ու լինել աշխարհի ամենալավ տատիկը. Նադեժդա Սարգսյան.

Այսօր ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, երգչուհի Նադեժդա Սարգսյանի ծննդյան օրն է: 61-ամյա երգչուհուն ուղղված շնորհավորանքներին միացել է նաեւ Life.panorama.am-ը: Մեզ հետ զրույցում Նադեժդա Սարգսյանը պատմեց, որ սա իր առաջին տարեդարձն է, որն անցկացնում է առանց Էմմիի:

«Սա առաջին տարեդարձս է, որ անցկացնում եմ առանց դստերս: Իհարկե, Էմմին իր անդադար զանգերով եւ անակնկալներով չի թողնում, որ իր պակասը զգամ, բայց, այնուամենայնիվ, աղջկաս շատ եմ կարոտում եւ նրա տեղը շատ է զգացվում»,-նկատեց տիկին Սարգսյանը:


Հետաքրքրվելով, թե ի՞նչ անակնկալներ է այսօր ունեցել եւ ինչպե՞ս է պատրաստվում օրն անցկացնել երգչուհին, նշեց. «Էմմին երբեւէ չի թողել, որ ծննդյանս օրերին անակնկալների պակաս զգամ, ամեն տարի աղջիկս շատ խնամքով եւ մեծ ոգեւորությամբ ինձ համար անակնկալներ է մտածել, որոնք ինձ շատ են հուզել եւ ուրախացրել: Այս տարի էլ, թեպետ մեզ մի հսկա օվկիանոս է բաժանում, միեւնույն է, հոգացել էր անակնկալների մասին դեռ կեսգիշերից: Ինչպես նշեցի ճիշտ 12:00-ից սկսած անդադար զանգերի հետ միասին մի շարք օն-լայն նվերներ է ուղարկել, բացի դրանցից էլ, լավ ճանաչելով աղջկաս՝ վստահ եմ՝ իր անակնկալները այսօր դեռ կշարունակվեն»:

Շարունակությունը՝ այստեղ։

 

Լրահոս

Դիտել ավելին