Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    524,5
    529,5

  • EUR

    630
    642

  • RUB

    7,03
    7,25

Կարևոր իրադարձություններ

Նոր նշանակում՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ

22 Հունվար, 2021 10:50
Նոր նշանակում՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 21-ին նոր որոշում է ստորագրել, որով Արմեն Դանիելյանին նշանակել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի շուկայի վերահսկողության և սննդամթերքի անվտանգության ոլորտների համակարգման և մեթոդաբանության վարչության պետ։

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554 -Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերն ու Արմեն Դանիելյանի դիմումը՝

1. Արմեն Ռաֆիկի Դանիելյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի շուկայի վերահսկողության և սննդամթերքի անվտանգության ոլորտների համակարգման և մեթոդաբանության վարչության պետ (պաշտոնի ծածկագիր՝ 06-Գ27-17.6-Ղ2-1)։

2. Արմեն Ռաֆիկի Դանիելյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան»,-նշվում է որոշման մեջ:

Լրահոս

Դիտել ավելին