Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    525,5
    530

  • EUR

    635
    647

  • RUB

    6,99
    7,21

Կարևոր իրադարձություններ

«Հայրենիքի փրկության շարժման» մոտ առկա է քաղաքական ինքնաբավության պակաս. Սուրենյանցը պարզաբանում է, թե ինչու է հեռացել շարժումից

21 Հունվար, 2021 22:27
 «Հայրենիքի փրկության շարժման» մոտ առկա է քաղաքական ինքնաբավության պակաս. Սուրենյանցը պարզաբանում է, թե ինչու է հեռացել շարժումից

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը հեռանում է «Հայրենիքի փրկության շարժումից»: Այս մասին այսօր հայտարարել է կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը:

Թեմայի շուրջ Shabat.am-ը զրուցել է Սուրեն Սուրենյանցի հետ:

-Պրն. Սուրենյանց, ինչու՞ որոշեցիք դուրս գալ «Հայրենիքի փրկության շարժումից», որո՞նք են պատճառները:

-Մենք շարունակելու ենք պայքարել Նիկոլ Փաշինյանի դեմ՝ օր  առաջ նրա հրաժարականին հասնելու համար: Փաշինանի հրաժարականի հարցում մենք և «Հայրենիքի փրկության շարժման» մեջ գտվող կուսակցությունները որևէ տարաձայնություն չունենք: Տարաձայնությունը մարտավարությանն է վերաբերում, և դա նոր չէ:

Նախորդ տարվա դեկտեմբերի վերջից այդ մասին ֆեյսբուքյան իմ էջում ուղիղ եթերում բարձրաձայնել եմ, տարվա սկզբին հանդես եմ եկել հոդվածով, ուղղակի այսօր գործընթացը հասավ տրամաբանական հանգրվանին:

Մենք կարծում ենք՝ «Հայրենիքի փրկության շարժման» մոտ առկա է քաղաքական ինքնաբավության պակաս, այսինքն մի կողմից քաղաքական հարթակը շատ աղքատիկ է կամ նոսր, ինչի հետևանքով փրկության շարժման դեմքով օրակարգ են թելադրում նախկին համակարգը ներկայացնող ուժերը՝ ինչը մեզ համար այնքան էլ ընդունելի չէ և երկրորդը՝ այնպիսի տպավորություն է, որ փրկության շարժումն իր օրակարգը ձևավորում  է ոչ այնքան հանրային տրամադրություններից ելնելով, որքան ռուսական կոնտեքստը հաշվի առնելով: Հատկապես այս երկու խնդիրները տեսանելի են:

 Մենք մարտավարական այլ հակասություններ էլ ունենք. Օրինակ՝ մենք ակնհայտորեն չենք հակադրում Փաշինյանի հրաժարականի պահանջը և արտահերթ ընտրությունների օրակարգը: Ընդհակառակը՝ մենք կարծում ենք, որ այդ երկու խնդիրները համադրելի են, որովհետև կլինի փողոցով, թե արտահերթ ընտրություններով՝ պետք է հետամուտ լինել Նիկոլ Փաշինյանի հեռացմանը: Այսինքն, եթե հեղափոխությունը կամ փողոցային պայքարը չի հասնում հաջողության, դա չի նշանակում, որ մենք պետք է հրաժարվենք արտահերթ ընտրությունների միջոցով Փաշինյանին հեռացնելու մտքից:

Երկրորդը՝ շատ պարզ է մեզ համար, որ հասարակությունն այլևս հիասթափված է Նիկոլ Փաշինյանից և ձգտում է նրա հեռացմանը, բայց նաև ինձ համար՝ որպես քաղաքական գործիչ, և մեզ համար՝ որպես կուսակցություն, տեսանելի է, որ հասարակությունը չի ցանկանում Փաշինյանին փոխարինել նախկին համակարգի ուժերով, հետևաբար, մենք մեր այս հայտով քաղաքական նոր ձևաչափի ստեղծման ազդակ ենք հղում,  և կարծում ենք, որ երկիրը Փաշինյանի հրաժարականից հետո քաղաքական նոր ուժերի, նոր օրակարգի անհրաժեշտություն ունի: 

-Ի՞նչ եք կարծում՝ այն կուսակցությունները, որոնք համախմբված են «Հայրենիքի փրկության շարժման» շուրջ կարո՞ղ ենք արդյունքի հասնել: Վազգեն Մանուկյանը մարզային այցեր է կատարում, հանդիպումներ է ունենում քաղաքացիների հետ, այդ հանդիպումները երբեմն ուղեկցվում են քաղաքացիների կողմից ճանապարհներ փակելու գործընթացով:

 -Եկեք երկու խնդիրները իրարից տարանջատենք: Ես խորապես վստահ ու համոզված եմ, որ Վազգեն Մանուկյանի և մյուսների առաջ ճանապարհը փակում են իշխանության ուղղակի ցուցումով: Ես հասարակության ինքնաբուխ ակցիաներ չեմ տեսնում, ակնհայտ է, որ իշխանությունը պատվիրել է մի քանի տասնյակ մարդ, որոնք անընդունելի գործելաոճով, անհասկանալի կարգախոսներով փակում են Վազգեն Մանուկյանի և մյուսների ճանապարհը: Ես դա նույնիսկ քաղաքական խուժանություն կհամարեմ, որովհետև չի կարելի թույլ չտալ, որպեսզի քաղաքական ուժերը գնան այս կամ այն մարզկետրոն կամ քաղաք և ներկայացնեն իրենց դիրքորոշումները:

Ինչ վերաբերում է այն հարցին՝ փրկության շարժումը կհաջողի՞, թե ոչ, ապա պետք է նշեմ՝ շատ հստակ է, որ շարժումն առաջադրել էր հեղափոխության օրակարգ , որը հանրության պաշտպանությանը չարժանացավ: Չարժանացավ ոչ թե այն պատճառով, որ հասարակությունը չի ցանկանում Փաշինյանի հրաժարականը, այլ այն պատճառով, որ հասարակությունը չվստահեց այս ձևաչափին:  Ակնհայտ է, որ այս ձևաչափի մեջ հանրությունը տեսավ հին համակարգի ներկայացուցիչներին, տեսավ որոշակի շահեր, որոնք ձևավորվել են մեր երկրի սահմաններից դուրս և այդ պատճառով էլ այդ ձևաչափին չաջակցեց: Ես խորապես համոզված եմ, որ այս ձևաչափը պայմանականորեն ասած՝ փրկեց ոչ թե հայրենիքը, այլ Նիկոլ Փաշինյանին՝ թույլ տալով, որ նա ավելի հպատակ լինելով Պուտինին, նրանից պոկեց իր իշխանությունը ևս մի քանի ամսով երկարաձգելու քարտբլանշը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին