Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    524,5
    529,5

  • EUR

    630
    642

  • RUB

    7,03
    7,25

Կարևոր իրադարձություններ

Վարչապետն ընդունել է Շիրակի մարզպետի պաշտոնից ազատվելու՝ իմ կողմից ներկայացրած դիմումը․ Տիգրան Պետրոսյան

21 Հունվար, 2021 18:25
Հեղինակ՝ Տիգրան Պետրոսյան
Վարչապետն ընդունել է Շիրակի մարզպետի պաշտոնից ազատվելու՝ իմ կողմից ներկայացրած դիմումը․ Տիգրան Պետրոսյան

Շիրակի մարզի նախկին մարզպետ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան  իր էջում գրառում է արել․

«Հարգելի հայրենակիցներ, սիրելի շիրակցիներ,
Հայաստանի Հանրապետության վարչապետն ընդունել է Շիրակի մարզպետի պաշտոնից ազատվելու՝ իմ կողմից ներկայացրած դիմումը։
Շնորհակալություն ՀՀ ամենամեծ պոտենցիալն ունեցող մարզերից մեկում՝ Շիրակ աշխարհում, պատասխանատվության մեծ չափաբաժին վստահելու համար։
 
Շնորհակալություն եմ հայտնում իմ հարազատ շիրակցիներին, տեղական և միջազգային գործընկերներին, մարզի ՏԻՄերին, զանգվածային լրատվության միջոցներին, այս դժվար ժամանակահատվածում մարզի առջև ծառացած հիմնախնդիրներից դուրս գալու ճանապարհին ցուցաբերած աջակցության և փոխգործակցության համար։
 
Հարգելի լրագրողներ մոտակա օրերին կազմակերպվող ճեպազրույցի շրջանակում կպատասխանեմ ձեզ հուզող հարցերին։
Հարգանքով՝ Տիգրան Պետրոսյան»:
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին