Կարևոր իրադարձություններ

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Իրան

21 Հունվար, 2021 17:50
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Իրան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, էկոնոմիկայի նախարարության արտաքին կապերի վարչության պետ Արմեն Այվազյանը և ԱԳՆ սահմանակից երկրների վարչության երրորդ քարտուղար Գարիկ Գրիգորյանը հունվարի 22-26-ը գործուղվելու են Իրանի Իսլամական Հանրապետություն:

Այս մասին որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կաքում.«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1․ Իրանի Իսլամական Հանրապետության հետ երկկողմ առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության արտաքին կապերի վարչության պետ Արմեն Այվազյանին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության երրորդ քարտուղար Գարիկ Գրիգորյանին 2021 թվականի հունվարի 22-26-ը գործուղել Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան):
2. Վահան Քերոբյանի և Արմեն Այվազյանի գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Գարիկ Գրիգորյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների հաշվին:
3․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն»:

 
 

Լրահոս

Դիտել ավելին