Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    525,5
    530

  • EUR

    635
    647

  • RUB

    6,99
    7,21

Կարևոր իրադարձություններ

Դատարանը անվավեր է ճանաչել նախարարի որոշումը․ Ամատունի Վիրաբյանը կվերականգնվի «Ազգային արխիվ»-ի տնօրենի պաշտոնում

21 Հունվար, 2021 16:58
Դատարանը անվավեր է ճանաչել նախարարի որոշումը․ Ամատունի Վիրաբյանը կվերականգնվի «Ազգային արխիվ»-ի տնօրենի պաշտոնում

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է բավարարել Ազգային արխիվի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանի հայցը եւ անվավեր ճանաչել նրան պաշտոնից ազատելու ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հրամանը, նրան վերականգնել նախկին աշխատանքում։

Այս մասին տեղեկացանք դատական տեղեկատվական համակարգից։ Վճիռը կայացրել է դատավոր Լիզա Գրիգորյանը։

Դատարանը որոշել է անվավեր ճանաչել նախարարի հրամանը, բավարարել հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու՝ Ամատունի Վիրաբյանի պահանջը, Վիրաբյանին վերականգնել «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում:

Բացի այդ՝ դատարանը որոշել է նաեւ Արդարադատության նախարարությունից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ գումար որպես պետական տուրք, հօգուտ Ամատունի Վիրաբյանի՝ 50.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո:

Լրահոս

Դիտել ավելին