Կարևոր իրադարձություններ

Ո՞վ է Շիրակի նորանշանակ մարզպետը

21 Հունվար, 2021 11:49
Ո՞վ է Շիրակի նորանշանակ մարզպետը

Այսօր՝ հունվարի 21-ին, կառավարության նիստի ժամանակ գործադիրը որոշում ընդունեց Հովհաննես Հարությունյանին Շիրակի մարզպետ նշանակելու վերաբերյալ։

Հովհաննես Հարությունյանը ծնվել է 1987 թվականի դեկտեմբերի 10-ին, Գյումրիում:

2004 թվականին ավարտել է Գյումրու թիվ 1 կրթահամալիրը եւ, որպես բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտ, ընդունվել Մոսկվայի Ի.Մ.Սեչենովի անվան բժշկական ակադեմիա: 

2006 թվականին վերադառնալով Հայաստան` կրթությունը շարունակել է Երևանի Մ.Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանում: 
2010-ին ընդունվել է Ռուսաստանի բժշկական հետբուհական կրթության ակադեմիա և ստացել բժիշկ-վիրաբույժի բարձրագույն մասնագիտական կրթություն: 

Հովհաննես Հարությունյանը մի քանի տարի բժիշկ-վիրաբույժի մասնագիտական գործունեություն է ծավալել Մոսկվայի ՆԳԳՎ կլինակական հոսպիտալում, այնուհետև այլ մասնավոր կլինիկաներում: 

Մասնագիտական վերապատրատում անցնելով Մոսկվայի բժիշկների կատարելագործման ինստիտուտում «Առողջապահության կազմակերպում և հանրային առողջություն» մասնագիտությամբ՝ 2016 թվականին վերադարձել է Հայաստան և ղեկավարել Շիրակի մարզի «Բեռլին պոլիկլինիկան»: 
2017-ին մասնակցել է Հայաստանի ամերիկյան համալսարանի «Բիզնեսի կառավարման ռազմավարություն» դասընթացին և ստացել համապատասխան որակավորում: 

2018 թվականին նշանակվել է ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի տեղակալ՝ պոլիկլինիկական ծառայության գծով: 

2019 թվականի փետրվարից զբաղեցրել է առողջապահության նախարարի խորհրդականի պաշտոնը։ 

Ամուսնացած է:

 

 

Լրահոս

Դիտել ավելին