Կարևոր իրադարձություններ

Քննարկվել է ՀՀ ոստիկանության և Ֆրանսիայի ՆԳ նախարարության տարեկան գործողությունների ծրագիրը

19 Հունվար, 2021 15:25
Քննարկվել է ՀՀ ոստիկանության և Ֆրանսիայի ՆԳ նախարարության տարեկան գործողությունների ծրագիրը

Հունվարի 18-ին ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալ, միջազգային համագործակցության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Պողոսյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության ներքին անվտանգության հարցերով նորանշանակ կցորդ պարոն Էրվե Ժամեի հետ (նստավայրը՝ Վրաստան):

ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ, շնորհավորելով պարոն Ժամեին նշանակման կապակցությամբ, Հովհաննես Պողոսյանը բարձր է գնահատել ՀՀ ոստիկանության և Ֆրանսիայի ՆԳ նախարարության միջև փոխգործակցությունը հատկապես միջազգային համագործակցության ոլորտում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ոստիկանության և Ֆրանսիայի ՆԳ նախարարության տարեկան գործողությունների ծրագիրը, համագործակցության ոլորտները, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

ՀՀ ոստիկանություն կատարած այցի շրջանակներում պարոն Ժամեն հանդիպում է ունեցել նաև ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետ, ոստիկանության փոխգնդապետ Նարինե Հակոբյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների Ինտերպոլի ԱԿԲ-ի միջև համագործակցության ամրապնդմանն ուղղված հարցեր:

 

Լրահոս

Դիտել ավելին