Կարևոր իրադարձություններ

Վահան Քերոբյանը այցելել է Սյունիքի մարզ․ նախարարն այցելել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտի

19 Հունվար, 2021 10:17
Վահան Քերոբյանը այցելել է Սյունիքի մարզ․ նախարարն այցելել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտի

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունվարի 18-ին երկօրյա այցով մեկնել է Սյունիքի մարզ: Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիակային նախարարության լրատվական ծառայությունից։

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի և էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանի հետ նախարարն այցելել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտի, Մեղրու չրերի և մթերման կենտրոն, Ագարակի ՊՄԿ ՓԲԸ, Մեղրու պահածոների գործարան:

Վահան Քերոբյանը մանրամասն հետաքրքրվել է կազմակերպությունների գործունեությամբ և խնդիրներով, պատրաստակամություն հայտնել ըստ անհրաժեշտության ցուցաբերել հնարավոր օժանդակություն։

«Մեղրի» ազատ տնտեսական գոտու գործարկման խնդիրը նախարար Քերոբյանը դիտարկել է որպես շուտափույթ լուծում պահանջող առաջնահերթ խնդիր։

 

Լրահոս

Դիտել ավելին