Կարևոր իրադարձություններ

Արցախի ԿԳՄՍ նախարարը քննարկել է ոլորտին առնչվող խնդիրների վերացմանն ու շտկմանն ուղղված տարբերակները

17 Հունվար, 2021 20:22
Արցախի ԿԳՄՍ նախարարը քննարկել է ոլորտին առնչվող խնդիրների վերացմանն ու շտկմանն ուղղված տարբերակները

ԱՀ նախագահի կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերով խորհրդական Արմեն Սարգսյանի առաջարկությամբ ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել են հետպատերազմյան Արցախում կրթության, մշակույթի եւ սպորտի ոլորտներում առկա հիմնախնդիրները։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպարտի նախարարության լրատվական ծառայությունից։

Քննարկվել են այդ խնդիրների վերացման ու շտկմանն ուղղված տարբերակներ։ 

Կարևորվել է՝

Արցախի բնակավայրերի փոխադարձ կապերի ամրապնդումը կրթական, մշակութային, սպորտային միջոցառումների շրջանակներում ։

 
Մանկապատանեական մարզադպրոցների և մարզական ֆեդերացիաների ակտիվ գործունեությունը գյուղական և քաղաքային բնակավայրերում։

Նախատեսվել է վերանայել համայնքային մշակութային տների գործունեության ձևաչափը։
Քաղաքային և գյուղական համայնքներում երիտասարդների համար ստեղծել մշակութային ժամանցի կենտրոններ։
 

Լրահոս

Դիտել ավելին