Կարևոր իրադարձություններ

Խաչմաչ և Մխիթարաշեն բնակավայրերում, Խնածախ և Այգեստան համայնքների տարածքներում նախատեսվում է չպայթած զինամթերքի վնասազերծում. Արցախի ԱԻՊԾ

16 Հունվար, 2021 09:36
Խաչմաչ և Մխիթարաշեն բնակավայրերում, Խնածախ և Այգեստան համայնքների տարածքներում նախատեսվում է չպայթած զինամթերքի վնասազերծում. Արցախի ԱԻՊԾ

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հաղորդագրություն է տարածել․

«Հարգելի հայրենակիցներ

ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր, օրվա ընթացքում չպայթած զենք-զինամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման աշխատանքների շրջանակներում, պայթեցման աշխատանքներ են նախատեսվում Ասկերանի շրջանի Խաչմաչ և Մխիթարաշեն գյուղական բնակավայրերում, ինչպես նաև Խնածախ և Այգեստան համայնքների տարածքներում:

Պայթյունների ձայները լսելի կլինեն նաև Ստեփանակերտում: Նշենք, որ գործընթացը կշարունակվի նաև առաջիկա ամիսներին: Ուստի խնդրում ենք ձայներ լսելու դեպքում խուճապի չմատնվել:

Սակրավորական ջոկատներն աշխատում են ամեն օր՝ առավոտյան ժամը 10:00-ից մինչև 18:00-ն:

Պարզաբանումների և այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ԱԻ ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն՝ 911,101,112 կարճ հեռախոսահամարներին»:

 

Լրահոս

Դիտել ավելին