Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    525
    530

  • EUR

    631
    643

  • RUB

    7,05
    7,27

Կարևոր իրադարձություններ

Հունվարի 26-ին կիրականացվի Ակտաու-Երևան չարտերային չվերթը

15 Հունվար, 2021 22:39
Հունվարի 26-ին կիրականացվի Ակտաու-Երևան չարտերային չվերթը

Ղազախստանում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ պաշտոնապես հաստատվել է Ակտաու-Երևան «SCAT» ավիաընկերության DV 5035 չարտերային չվերթը, որը կայանալու է հունվարի 26-ին՝ ժամը 08։00-ին։

Տոմսի արժեքը կազմում է 300 ԱՄՆ դոլար։
Տոմսերը կարող եք գնել www.scat.kz կայքից (վաճառքը դեռ չի բացվել)։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ սեպտեմբերի 11-ին դադարեցվել է ՀՀ տարածքում արտակարգ դրության իրավական ռեժիմը և ուժի մեջ է մտել կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված կարանտին սահմանելու մասին ՀՀ կառավարության 1514-Ն որոշումը՝ համաձայն որի ՀՀ ամբողջ տարածքում 2020 թվականի սեպտեմբերի 11-ից, ժամը 17:00-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ սահմանվել է կարանտին, որի ժամկետը երկարաձգվել է մինչև 2021թ. հուլիսի 11-ը։ 

Լրահոս

Դիտել ավելին