Այսօր լրատվական կայքերից մեկն անդրադարձել է 2020 թվականի օգոստոսի 22-ին Ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումներից մեկի դիմաց տեղի ունեցած միջադեպին։ Այս մասին պարզաբանում է ներկայացրել ոստիկանությունը։
Ոստիկանությունը նշում է, որ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հանձնարարությամբ նշանակվել էր ծառայողական քննություն։ Այնուհետև հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, եւ կատարվում է նախաքննություն։
Նշվում է նաև, որ ոստիկանության 3 ծառայողի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են։
Կոչ է արվում լրատվամիջոցներին հրապարակումից առաջ բազմակողմանի ուսումնասիրել դեպքի հանգամանքները։