Կարևոր իրադարձություններ

ՀՀ բանակի համար նախատեսված համազգեստը կարվում է բացառապես Հայաստանում. տեղեկատվության ստուգման կենտրոն

15 Հունվար, 2021 19:33
Հեղինակ՝ Տեղեկատվության ստուգման կենտրոն
ՀՀ բանակի համար նախատեսված համազգեստը կարվում է բացառապես Հայաստանում. տեղեկատվության ստուգման կենտրոն

Տեղեկատվության ստուգման կենտրոնը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է.

«Սոցիալական ցանցերում տարածվում է լուսանկար, որում՝ իբրև Հայաստանի պաշտպանության նախարարության համազգեստի պիտակի վրա առկա է «Made in Turkey» (արտադրված է Թուրքիայում) գրությունը։

Այս առումով «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» պարզաբանում խնդրեց նախարարությունից, որտեղից պատասխանեցին, որ Հայաստանի պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող բոլոր համազգեստները կարվում են բացառապես Հայաստանում։

 

Ինչ վերաբերում է համացանցում տարածվող լուսանկարներին՝ հայտնում ենք, որ դրանք, ենթադրաբար, անհատ ձեռներեցների կողմից Թուրքիայից ներկրված տեքստիլ արտադրանք է, որ ոչ մի կապ չունի գերատեսչության հետ»։

 

Լրահոս

Դիտել ավելին