Կարևոր իրադարձություններ

Հ2-ը եթերազրկվեց, «Շանթ սպորտ»-ը՝ բավարար միավորներ չստացավ, իսկ «5-րդ ալիքը» և «Արմնյուզ»-ը կհեռարձակվեն միայն Երևանում

15 Հունվար, 2021 14:37
Հ2-ը եթերազրկվեց, «Շանթ սպորտ»-ը՝ բավարար միավորներ չստացավ, իսկ «5-րդ ալիքը» և «Արմնյուզ»-ը կհեռարձակվեն միայն Երևանում

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն հունվարի 15-ի նիստում ամփոփեց հանրային մուլտիպլեքսում հանրապետական և մայրաքաղաքային սփռման սլոթերի մրցույթի արդյունքները։

Առաջիկա յոթ տարիների ընթացքում հանրապետության ամբողջ տարածքում կհեռարձակվեն «Արմենիա թիվի»-ն, «Երկիր մեդիա»-ն, «Շանթ»-ը, «A TV»-ն, «Կենտրոն թիվի»-ն:

Երևանում կհեռարձակվեն «5-րդ ալիքը», «Արմնյուզ»-ը, «Արփի մեդիա»-ն, Freenews-ը, «Դար 21» – ը և «Նոր Հայաստան»-ը:

Մայրաքաղաքային սփռման սլոթում մեկ տեղ բաց մնաց, քանի որ մրցույթի մասնակից «Շանթ սպորտ»-ը չհավաքեց անհրաժեշտ նվազագույն շեմի միավորը՝ 280-ից այն գնահատեցին 216, և մեկ ամսվա ընթացքում ՀՌՀ-ն նոր մրցույթ կհայտարարի այս տեղի համար։

«1in.am» և Հանրային հեռուստաընկերության երկրորդ ալիքի ներկայացրած հայտերը քվեարկության չդրվեցին, որովհետև վերջիններս մրցույթից առաջ նամակ էին ուղարկել ՀՌՀ ու հրաժարվել էին մասնակցությունից։

«Հ2» և«Ա1+» հեռուստաընկերությունները, չնայած այն հանգամանքին, որ բարձր միավորներ էին հավաքել՝ դուրս մնացին, որովհետև դիմել էին հանրապետական սփռման համար:

Ըստ համաձայնագրի հանրապետական սփռման հնրավոություն է ստանում ռուսական «РТР планета» հեռուստաալիքը, իսկ «первый канал» եւ «Культура» ալիքները ստանում են մայրաքաղաքային ծածկույթի արտոնագիր։

 




 

Լրահոս

Դիտել ավելին