Կարևոր իրադարձություններ

Արցախում 8000 ընտանիք կացարանի կարիք ունի. ԱՀ Ազգային Ժողովի նախագահն ընդունել է «Մայրություն» ՀԿ-ի անդամներին

15 Հունվար, 2021 13:47
Արցախում 8000 ընտանիք կացարանի կարիք ունի. ԱՀ Ազգային Ժողովի նախագահն ընդունել է «Մայրություն» ՀԿ-ի անդամներին

ԱՀ Ազգային Ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հունվարի 14-ին ընդունել է «Մայրություն» հասարակական կազմակերպության մի խումբ ակտիվիստների՝ կառույցի նախագահ Հասմիկ Միքայելյանի գլխավորությամբ: Քննարկվել են ետպատերազմյան իրողությունների հետ կապված հարցեր: Այս մասին հայտնում են ԱՀ ԱԺ լրատվական ծառայությունից։

Մասնավորապես անդրադարձ է կատարվել պատերազմական գործողությունների արդյունքում անտուն մնացած քաղաքացիների հիմնախնդիրներին: 8000 ընտանիք կացարանի կարիք ունի: Արդեն իսկ գործուն քայլեր են արվում ակտիվ  բնակարանաշինության համար: Հնչեցվեց մտահոգություն Ստեփանակերտի գերբնակեցման կապակցությամբ, ինչին ի պատասխան խորհրդարանի ղեկավարը տեղեկացրեց, որ մոտ 600 տուն կվերանորոգվի գյուղական բնակավայրերում:

ԱԺ նախագահն անդրադարձավ ռազմագերիների եւ անհետ կորածների ճակատագրերին՝ շեշտելով, որ իշխանությունների կողմից ամեն ջանք գործադրվում է տղաների գտնվելու վայրը հայտնաբերելու ու նրանց տուն վերադարձնելու ուղղությամբ:

Արթուր Թովմասյանը շեշտեց այն միտքը, որ ամեն մեկը իր տեղում ազնիվ ծառայելով՝ կնպաստի երկրում կայունության հաստատմանը:

 

Լրահոս

Դիտել ավելին