Կարևոր իրադարձություններ

ՌԴ ԱԳՆ-ն ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպաններին տեղեկացրել է Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

14 Հունվար, 2021 20:37
ՌԴ ԱԳՆ-ն ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպաններին տեղեկացրել է Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

Հունվարի 14-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն ընդունել է Մոսկվայում ԱՄՆ ու Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպաններ՝ Ջոն Սալիվանին և Պյեր Լևիին։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն: 

Հանդիպման ընթացքում Ռուդենկոն դեսպաններին տեղեկացրել է հունվարի 11-ին Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱՀ Նախագահ Իհլամ Ալիևի և ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունների արդյունքների մասին:

Տեղի է ունեցել մտքերի համապարփակ փոխանակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների հետագա համատեղ ջանքերի շուրջ։ 

ՌԴ-ն, ԱՄՆ-ը և Ֆրանսիան հանդիսանում են ԼՂ հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունները:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին