Կարևոր իրադարձություններ

Իրանցի մարզիկն իր ոսկե մեդալը կնվիրի պատերազմում զոհված մարզիկ Արթուր Սուքիասյանի ընտանիքին

14 Հունվար, 2021 12:31
Իրանցի մարզիկն իր ոսկե մեդալը կնվիրի պատերազմում զոհված մարզիկ Արթուր Սուքիասյանի ընտանիքին

2017 թվականի հոկտեմբեր ամսին Հայաստանում անցկացված Կյոկուշին կարատեի Հայաստանի 12-րդ բաց առաջնությանը ոսկե մեդալ նվաճած իրանցի մարզիկ Ահմադ Բաղերիփուրը որոշել է իր ոսկե մեդալը, որպես հարգանքի տուրք, նվիրել 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ զոհված հայազգի մարզիկ Արթուր Սուքիասյանի ընտանիքին։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում Իրանի դեսպանության տարածած հաղորդագրությունից։

Արթուր Սուքիասյանը և Ահմադ Բաղերիփուրը միասին հանդես են եկել մի շարք առաջնություններում և ունեցել բարեկամական հարաբերություններ։

Հունվարի 13-ին իրանցի մարզիկն ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար Գոռ Շահվերդյանին է հանձնել իր ոսկե մեդալը՝ Արթուր Սուքիասյանի ընտանիքին փոխանցելու նպատակով։

 

Լրահոս

Դիտել ավելին