Կարևոր իրադարձություններ

Ամուլսարի շահագործումը կբացառվի. որոնք են երկու հիմնական պատճառները. «Ժամանակ»

14 Հունվար, 2021 08:56
Ամուլսարի շահագործումը կբացառվի. որոնք են երկու հիմնական պատճառները. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԱԺ-ում ստեղծված «Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված և նրանց կողմից ընդունված ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը և արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը» ներկայացրել է իր զեկույցը:

Այս զեկույցի կարևոր նշանակությունը կլինի այն, որ վերջնականապես կբացառվի Ամուլսարի հանքավայրի շահագործման հնարավորությունը և դրան կտրվի իրավական հիմնավորում: Ըստ հանձնաժողովի ներկայացրած զեկույցի՝ դրա համար կա առնվազն երկու հիմնական պատճառ. Ամուլսարի շահագործումը վտանգում է Սևանա լճի ջրահավաք ավազանի բնապահպանական անվտանգությունը և վտանգ է ներկայացնում տարածքում գտնվող տասնյակ պատմամշակութային հուշարձաններին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին