Կարևոր իրադարձություններ

«Պնդել, որ Ռուսաստանն առաջարկում էր վերադարձնել 7 շրջանները «հենց այնպես», մոռանալ կարգավիճակի մասին և հանգստանալ, չի համապատասխանում իրականությանը». Պոպով

13 Հունվար, 2021 18:41
«Պնդել, որ Ռուսաստանն առաջարկում էր վերադարձնել 7 շրջանները «հենց այնպես», մոռանալ կարգավիճակի մասին և հանգստանալ, չի համապատասխանում իրականությանը». Պոպով

Ռուսաստանը երբեք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը չի հանգեցրել միայն Ադրբեջանին 7 շրջանների վերադարձին՝ մոռանալով կարգավիճակի մասին:

Այս մասին ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագաh, ՌԴ ԱԳՆ գլխավոր դեսպան Իգոր Պոպովի մեկնաբանության մեջ՝ ի պատասխան ՀՀ վարչապետ  Նիկոլ Փաշինյանի «44-օրյա պատերազմի ծագումը» հոդվածի: Այս մասին հայտնում է  ՏԱՍՍ-ը:

«Պնդել, որ Ռուսաստանն առաջարկում էր վերադարձնել 7 շրջանները «հենց այնպես», մոռանալ կարգավիճակի մասին և հանգստանալ, չի համապատասխանում իրականությանը»,- ասել է Պոպովը:

Դիվանագետը նաև նշել է, որ ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի խնդրի լուծման տարբերակներին, ապա վերջին տարիներին բանակցային սեղանին դրված առաջարկները նախատեսում էին Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծել ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի հովանու ներքո համաժողովրդական քվեարկության արդյունքում` կողմերի համաձայնությամբ, որի ցանկացած արդյունք ընդունելի կլինի կողմերի համար:

«Ի դեպ, Լաչինի միջանցքի լայնությունն ու կարգավիճակը նույնպես առաջարկվում էր քննարկել միայն երկրորդ փուլում` հաշվի առնելով Քելբաջարի և Լաչինի շրջանների վերադարձն Ադրբեջանին: Ոչ հայկական, ոչ էլ ադրբեջանական կողմը չեն մերժել այդ առաջարկությունները, սակայն լիակատար համաձայնության հասնել չի հաջողվել, բայց կարևորն այն է, որ բանակցություններն ընթացել են պարբերական հիմքով: Ընդհուպ 2018թ. երբ Երևանն առաջ է քաշել նոր մոտեցումներ»,- հայտնել է Իգոր Պոպովը:

 

Լրահոս

Դիտել ավելին