Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515,5
    520

  • EUR

    624,5
    636,5

  • RUB

    6,83
    7,09

Կարևոր իրադարձություններ

Առաջարկվում է Եռաբլուրն ընդգրկել պետական արարողակարգում՝ որպես օտարերկրյա հյուրերի այցելության վայր. «Հրապարակ»

13 Հունվար, 2021 08:02
Առաջարկվում է Եռաբլուրն ընդգրկել պետական արարողակարգում՝ որպես օտարերկրյա հյուրերի այցելության վայր. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն առաջարկում է Եռաբլուր զինվորական պանթեոնին օրենքով տալ հուշահամալիր պետական հիմնարկի կարգավիճակ եւ ընդգրկել Հայաստանի պետական արարողակարգում՝ որպես օտարերկրյա հյուրերի այցելության պաշտոնական վայր։ Ինչպես հայտնի է, մինչ օրս մեր երկրի հյուրերը Ցեղասպանության զոհերի հուշահամալիր են այցելում։

«Առաջարկվող նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ վերը նշված տրամաբանությունը պետք է գործի նաեւ արցախյան 2 պատերազմներում իրենց կյանքը Հայաստանի անկախության համար նվիրաբերած հերոսների հիշատակը խորհրդանշող կոթողների առնչությամբ»,- նշված է օրերս շրջանառության մեջ դրված նախագծում:

Սա միանգամայն տեղավորվում է ՀՀ իշխանությունների՝ Հայոց ցեղասպանությունը մեր արտաքին քաղաքական օրակարգից հանելու եւ պոպուլիզմի տրամաբանության շրջանակներում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Դիտել ավելին