Կարևոր իրադարձություններ

Անեկամուտ ընդերք թալանողները. 30 մետաղական հանքավայրերից որևէ մեկը շահութահարկ չի վճարում. «Ժամանակ»

12 Հունվար, 2021 09:30
Անեկամուտ ընդերք թալանողները. 30 մետաղական հանքավայրերից որևէ մեկը շահութահարկ չի վճարում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«ԱԺ «Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված և նրանց կողմից ընդունված ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը և արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը» խորհրդարանին է ներկայացրել իր կատարած աշխատանքների վերաբերյալ զեկույցը:

Այս զեկուցին մենք դեռ կանդրադառնանք, հիմա միայն նշենք, որ ըստ զեկույցի՝ Հայաստանում շահագործվում են 30 մետաղական հանքավայրեր, որոնցից որևէ մեկը շահութահարկ չի վճարում, այսինքն, ըստ փաստաթղթերի, աշխատում է վնասով: Այդ թվում՝ Թեղուտի հանքը և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը:

Այդ հանքավայրերի սեփականատերերը Հայաստանի ընդերքը շահագործելով միլիարդներ են աշխատում, Հայաստանի բնությունը կործանվում է, իսկ պետությունն ու հասարակությունը տուժողի դերում են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

 
 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին