Կարևոր իրադարձություններ

Արա Այվազյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպանին

29 Դեկտեմբեր, 2020 14:22
Արա Այվազյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպանին

Դեկտեմբերի 29-ին ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունեց Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Բիբիթալիի Ուրազաևին` Հայաստանում իր դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։

Նախարարը շնորհակալություն հայտնեց դեսպանին հայ-ղազախական հարաբերությունների ամրապնդման մեջ ունեցած ներդրման համար և հաջողություններ մաղթեց իր հետագա գործունեության մեջ:

 
 

Լրահոս

Դիտել ավելին