Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանը լրջորեն մտահոգված է հոկտեմբեր-նոյեմբերին ԼՂ հակամարտության գոտի օտարերկրյա վարձկանների տեղափոխմամբ

28 Դեկտեմբեր, 2020 22:10
Ռուսաստանը լրջորեն մտահոգված է հոկտեմբեր-նոյեմբերին ԼՂ հակամարտության գոտի օտարերկրյա վարձկանների տեղափոխմամբ

Ռուսաստանի Դաշնությունը լրջորեն մտահոգված է հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի օտարերկրյա վարձկանների տեղափոխման կապակցությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասված է ռուս-թուրքական ռազմավարական պլանավորման համատեղ խմբի 8-րդ նիստին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի մասնակցության վերաբերյալ ԱԳՆ տարածած հաղորդագրությունում:

«Նախատեսվում է մանրամասն մշակել ընթացիկ հարցերը` կապված Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների նոյեմբերի 9-ի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության իրականացման հետ: Շեշտը դրվելու է հնարավոր բախումների ռիսկերի նվազեցման և կողմերին հումանիտար օգնության տրամադրման վրա: Ռուսական կողմը լուրջ մտահոգություն է հայտնում հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի օտարերկրյա վարձկանների տեղափոխման կապակցությամբ»,- ասված է հաղորդագրությունում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին