Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Գորիս-Կապան ավտոճանապարհին․ կա տուժած

28 Դեկտեմբեր, 2020 20:48
Ավտովթար Գորիս-Կապան ավտոճանապարհին․ կա տուժած

Դեկտեմբերի 28-ին, ժամը 14։05-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Mitsubishi iO» (վարորդ՝ Էդգար Ս․, ծնված 1990 թ․) և «ԿամԱԶ» մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները հոսանքազրկել են «Mitsubishi iO» մակնիշի ավտոմեքենան, դուրս բերել Էդգար Ս․-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է Գորիսի ԲԿ։

 

Լրահոս

Դիտել ավելին