Կարևոր իրադարձություններ

Երևանի մոտ 10 վարչական շրջաններում կվերանան կարմիր գծերը

28 Դեկտեմբեր, 2020 19:55
Երևանի մոտ 10 վարչական շրջաններում կվերանան կարմիր գծերը

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթարցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Արուսյակ Ջուլհակյանի կողմից առաջարկված օրենքի նախագիծը, որով նախատեսվում է Երևանի 12 վարչական շրջաններից 10-ում վերացնել «կարմիր գծերը»։

Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն՝ 77 «կողմ» ձայնով։

Օրենքի նախագծի ամբողջական ընդունման դեպքում` հաջորդ տարվանից մոտ 10 վարչական շրջաններում կվերանան կարմիր գծերը և այսուհետ Երևանի քաղաքապետարանն այլևս չի կարողանա տուգանել քաղաքացիներին` երկու լուսանկարի միջոցով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին