Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    518
    523

  • EUR

    623
    637

  • RUB

    7,01
    7,27

Կարևոր իրադարձություններ

Արցախում ապրելու և աշխատելու կարիք կա․ Մանե Թանդիլյան

26 Դեկտեմբեր, 2020 10:50
Հեղինակ՝ Մանե Թանդիլյան
Արցախում ապրելու և աշխատելու կարիք կա․ Մանե Թանդիլյան

ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ 

«Եվ կրկին՝ Արցախում աշխատելու հերթական հնարավորության մասին․․․
Սիրելի ընկերներ, իմ տեղափոխվելուն պես ինձ հաճախ եք հարցնում՝ ինչ կարող ենք անել Արցախի համար, ինչպես աջակցել, ինչի կարիք կա։

Հիմա ասում եմ՝ Արցախում ապրելու և աշխատելու կարիք կա։

Միգուցե հենց ձեզ համար ամենահարմար աշխատանքը չէ, բայց կունենաք ընկերներ, բարեկամներ, այդ թվում՝ հիմա Արցախում ապրող, ովքեր տեղեկատվություն ստանալու հասանելիություն չունեն, օգնեք մեզ գտնենք կադրեր, որովհետև միայն աշխատանքով կարելի է արժանապատիվ ապրուստ վաստակել, նույնիսկ եթե որոշ դեպքերում իր երազանքի աշխատանքը չէ, միևնույնն է՝ դա կարող է սկիզբ լինել, քանզի աշխատանքն է հաջողության հասնելու լավագույն ճանապարհը»։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին