Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515,5
    520

  • EUR

    622,5
    634,5

  • RUB

    6,77
    7,02

Կարևոր իրադարձություններ

Դատարանը վճռեց, որ Արսեն Թորոսյանին վիրավորել են․ «AM» իրավաբանական ընկերություն

25 Դեկտեմբեր, 2020 18:43
Դատարանը վճռեց, որ Արսեն Թորոսյանին վիրավորել են․ «AM» իրավաբանական ընկերություն

2019թ. նոյեմբերին Facebook սոցիալական ցանցում որպես օգտատեր գրանցված Սերգեյ Չամանյանն իր անձնական էջում կատարել էր հրապարակում՝ արատավորելով Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի պատիվն ու արժանապատվությունը: Այս մասին տեղեկանում ենք «AM» իրավաբանական ընկերության տարածած հաղորդագրությունից։ 

«Արսեն Թորոսյանի շահերի պաշտպան, «AM» իրավաբանական ընկերության բաժնետեր, փաստաբան Դավիթ Հունանյանը դիմել էր դատարան՝ պահանջելով Սերգեյ Չամանյանից հրապարակայնորեն ներողություն խնդրել Առողջապահության նախարար Ա. Թորոսյանից:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է «AM»-ի փաստաբան Դավիթ Հունանյանի պահանջը և պարտավորեցրել Սերգեյ Չամանյանին Facebook սոցիալական ցանցի անձնական էջով կամ առնվազն հինգ հազար տպաքանակ ունեցող տպագիր մամուլի միջոցով հրապարակայնորեն ներողություն խնդրել Առողջապահության նախարարից վիրավորանք պարունակող արտահայտությունների համար, ինչպես նաև նախատեսել է փոխհատուցում վիրավորանքի համար»,- նշված է հաղորդագրությունում:

Լրահոս

Դիտել ավելին