Կարևոր իրադարձություններ

ԿԽՄԿ-ն անօթևան դարձած և Ստեփանակերտում ապաստանած 741 անձի սննդի ծանրոց ու հիգիենայի պարագաներ է տրամադրել

25 Դեկտեմբեր, 2020 12:48
Հեղինակ՝ Արցախի Տեղեկատվական շտաբ
ԿԽՄԿ-ն անօթևան դարձած և Ստեփանակերտում ապաստանած 741 անձի սննդի ծանրոց ու հիգիենայի պարագաներ է տրամադրել

Լեռնային Ղարաբաղում Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության (ԿԽՄԿ) առաքելությունը վերջերս աջակցել է հակամարտության սրացման հետևանքով անօթևան մնացած և Ստեփանակերտի 12 հյուրանոցներում, համալսարանական հանրակացարանում և տարեցների տուն-ինտերնատում ժամանակավոր ապաստանած 221 ընտանիքի

Այս մասին իրազեկում է Արցախի տեղեկատվական շտաբը:

 

Ըստ հայտնաբերած կարիքների՝ նշված ընտանիքների յուրաքանչյուր անդամ՝ 741 անձ, ԿԽՄԿ-ից ստացել է սննդի ծանրոց և հիգիենայի պարագաներ: Բացի այդ, տրամադրվել է 104 խոհանոցային պարագա և 48 տաքացուցիչ: ԿԽՄԿ առաքելությունը շարունակում է տեղական իշխանություններից բոլոր ներքին տեղահանված անձանց վերաբերյալ հավաքագրել տեղեկատվություն՝ հետագա քայլերը պլանավորելու նպատակով։

 

Լրահոս

Դիտել ավելին