Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    524,5
    529

  • EUR

    637
    649

  • RUB

    7,1
    7,32

Կարևոր իրադարձություններ

Եթե 100 հազար մարդ լիներ ստեղ, հարցը վերջացած կլիներ․ Վազգեն Մանուկյան

24 Դեկտեմբեր, 2020 14:33
Եթե 100 հազար մարդ լիներ ստեղ, հարցը վերջացած կլիներ․ Վազգեն Մանուկյան

Երկուսուկես տարի առաջ մեր ժողովուրդը ոտքի կանգնեց՝ մտածելով, որ լավ կյանք է ունենալու, հիմա ամաչում է դուրս գա: Սակայն այս վիճակից դուրս կգա: Հայաստանում ինչ էլ որ կատարվի՝ կատարվելու է ոչ թե ջոկատների, այլ հենց ժողովրդի միջոցով: Այս մասին Կառավարության մոտ ասել է 17 կուսակցությունների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

Նա նշել է, որ ամեն օր մի բան կորցնում ենք, հիմա էլ պայմանագիր կկնքեն Ադրբեջանի հետ, որտեղ կֆիքսեն սահմանները:

«Հետո մենք  այդ սահմանները հետ վերադարձնելու մեծ խնդիր ենք ունենալու: Պատերազմը շարունակվում է․ հիմա էլ գնում է Հայաստանի սողացող օկուպացիան»,- հայտնել է Մանուկյանը:

Նա շեշտել է, որ եթե 100 հազար մարդ լիներ այստեղ, հարցը կլիներ վերջացած , սակայն տանը նստած են, մեկը մյուսին չի վստահում»:

Լրահոս

Դիտել ավելին