Կարևոր իրադարձություններ

Մանրախնդիր մարդիկ չեն կարող լինել երկրի ղեկավար․ Սեյրան Օհանյան. «Հրապարակ»

24 Դեկտեմբեր, 2020 08:14
Մանրախնդիր մարդիկ չեն կարող լինել երկրի ղեկավար․ Սեյրան Օհանյան. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ, չնայած վատ եղանակին, Հանրապետության հրապարակում կայացավ ընդդիմության հերթական հանրահավաքը։ Ելույթ ունեցավ նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ Նա ասաց․ «Խնամի, ծանոթ, բարեկամ գաղափարով նշանակումներն այս ժամանակահատվածում ավելացել են: Անփորձ, աննպատակ մարդկանց նշանակումներն ավելացել են: Չեն կարող մանրախնդիր մարդիկ լինել պետության ղեկավարներ, իսկ մանրախնդիր են միայն անփորձները: Փորձառուները լինում են մեծահոգի: Մեզ պետք են փորձառու մարդիկ, իսկ փորձը հենց այնպես չի առաջանում»։

Նա նաև նշեց, որ չի խոսելու պատերազմից, որի «ելքը, ձախողումներն ակնհայտ են այն ստորագրված փաստաթղթով, որը շատ վատ փաստաթուղթ է»: Այդ փաստաթղթի արդյունքում ստեղծված իրադրությունից դուրս գալու համար, ըստ Օհանյանի, մենք շատ ջանքեր պետք է ներդնենք։ Բայց՝ «այս պատերազմում հայկական բանակը, արժանի գեներալները, հրամանատարներն ու զինվորները չեն պարտվել, պարտվել է իշխանությունը՝ իր անգրագետ կազմակերպված գործողություններով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին