Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը թաքցնում է գերեվարված հայերի իրական թիվը. Արցախի օմբուդսմեն

23 Դեկտեմբեր, 2020 14:37
Ադրբեջանը թաքցնում է գերեվարված հայերի իրական թիվը. Արցախի օմբուդսմեն

Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Արտակ Բեգլարյանը հայտնել է, որ Ադրբեջանը թաքցնում է գերեվարված հայերի իրական թիվը:

Նա նշել է, որ  Ադրբեջանը դեռ վերադարձրել է 53 գերիների, որոնց թվում կան նաև կանայք: Երկու տարեց տղամարդ է մահացել  բանտում, և նրանց բռնի մահվան ապացույցներ գոյություն ունեն: Վերադարձածների ճնշող մեծամասնությունն էլ  պատմել է ֆիզիկական և հոգեբանական բռնության մասին: Մեծ մասը դեռ գտնվում է հիվանդանոցում:

Բեգլարյանի խոսքով կան գերիների մի քանի խմբեր։ Առաջինը՝ անձինք, որոնց գերեվարումը Ադրբեջանը պաշտոնապես ճանաչել է, երկրորդը՝ անձինք, որոնց նկատմամբ կան գերեվարման ապացույցներ, սակայն Ադրբեջանը չի խոստովանում, և անձինք, որոնց մասին քիչ տվյալներ կան կամ ընդհանրապես չկա տեղեկություն, բայց նրանց գերեվարման մասին անուղղակի տվյալներ կան:

Նա նշեց, որ այժմ ադրբեջանական գերության մեջ են տասնյակ հայեր, այդ թվում նաև Խծաբերդում անհետ կորած 62 զինծառայողները և ևս մի քանի տասնյակ: 

 

Լրահոս

Դիտել ավելին