Կարևոր իրադարձություններ

Արձանագրել է 27 դեպք, որից 23-ով հաշվարկվել է 16.014.800 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս․ ԲԸՏՄ

23 Դեկտեմբեր, 2020 09:57
Հեղինակ՝ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին
Արձանագրել է 27 դեպք, որից 23-ով հաշվարկվել է 16.014.800 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս․ ԲԸՏՄ
Հաշվետվություն ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2020 թվականի դեկտեմբերի 7-ից 11-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ
 
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է 27 դեպք, որից 23-ով հաշվարկվել է 16.014.800 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 4-ով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
 
Նախկինում արձանագրված 24 դեպքով հաշվարկվել է 345.438 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 2.250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
 
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրված 23 դեպքով հաշվարկվել է 16.014.800 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 12 դեպքով նշանակվել է 1.200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
 
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
 
Արձանագրված 4 դեպքով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
 
Նախկինում արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 50.000 ՀՀ դրամի չափով վնաս։
Նախկինում իրականացված 1 ստուգման արդյունքում նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
 
Ընդերքի պահպանության ոլորտ
Նախկինում իրականացված 2 ստուգման արդյունքում հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 295.438 ՀՀ դրամի չափով վնաս, նշանակվել է 350.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
 
Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում
Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական եռամսյակային հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու համար նախկինում արձանագրված իրավախախտման 8 դեպքով նշանակվել է 500.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
 
ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 5 գործ (350 000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։
Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.640.438 ՀՀ դրամ:

 

Լրահոս

Դիտել ավելին