Կարևոր իրադարձություններ

Բաքվում հայ զինվորականի են կալանավորել

22 Դեկտեմբեր, 2020 22:15
Բաքվում հայ զինվորականի են կալանավորել

Բաքվի ռազմական դատարանը որոշել է կալանավորել ՀՀ քաղաքացի Լյուդվիգ Մկրտչյանին: Այս մասին հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Լյուդվիգ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի (խոշտանգում) հատկանիշներով:

Նշվում է, որ նա մեղադրվում է «Արցախյան առաջին պատերազմում ադրբեջանցի գերիներին տանջելու մեջ»:

Մկրտչյանը կալանավորվել է 4 ամսով։

 

Լրահոս

Դիտել ավելին