Կարևոր իրադարձություններ

Հրաժարականի դիմում են ներկայացրել Ռազմական ոստիկանության պետի տեղակալն ու օպերատիվ ծառայության պետը․ Գեղամ Մանուկյան

22 Դեկտեմբեր, 2020 19:52
Հրաժարականի դիմում են ներկայացրել Ռազմական ոստիկանության պետի տեղակալն ու օպերատիվ ծառայության պետը․ Գեղամ Մանուկյան

Քիչ առաջ տեղեկություն ստացվեց, որ հրաժարականի դիմում են ներկայացրել ՊՆ-ի ռազմական ոստիկանության պետի օպերատիվ գծով տեղակալ Ալեքսանդր Աղաջանյանն ու օպերատիվ ծառայության պետ Տիգրան Եղյանը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Հանրապետության հրապարակում ընդդիմության հանրահավաքում հայտարարեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը

Մանուկյանը նշեց պատճառը․ «Ըստ տեղեկությունների՝ պատճառը եղել է այն, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ու ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը հրահանգել են նշված անձանց, որպեսզի նրանք նույնպես աշխատանքներ կատարեն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 19-ի կազմակերպած երթի համար մեծ թվով մարդկանց հավաքագրեն: Աղաջանյանն ու Եղյանը հրաժարվել են կատարել այդ հանձնարարությունը և աշխատանքի ազատվելու դիմումներ են ներկայացրել»,- ասաց նա։

 
 

Լրահոս

Դիտել ավելին